Գոհար Ավետիսյանն անկեղծ խոսել է իր գիրության մասին


Գոհար Ավետիսյանն անկեղծ խոսել է իր գիրության մասին
Մայիս 8 15:11 2017

Մոսկվաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը վերադարձել է հանգստից, ուր մեկնել էր ամուսնու հետ: Իր Instagram-ում նա հաճախ հանգստից լուսանկարներ էր հրապարակում:

Գոհարը հրապարակել ողազգեստով լուսանկարներ և տեսնելով մարդկանց արձագանքը՝ որոշել է անկեղծ գրառում կատարել իր քաշի վերաբերյալ.«Ավելորդ քաշ ունեցող հարյուրավոր մարդիկ կան՝ ձեր համադասարանցիները, ընկերները, քույրերը, եղբյարները, ծնողները, տատիկներն ու պապիկները: Բայց դուք նրանց ավելի քիչ չեք սիրում, չէ՞: Ինչ եմ նկատել. հանգստավայրում կենդանաբանական այգի էքսկուրսիաների ժամանակ, երբ մոտենում էինք փոքր կենդանիների, ես խնդրում էի՝ շրջվել ու գնալ, ինձ հետաքրքիր չէր, իսկ երբ հանդիպում էի հսկա կոկորդիլոսի կամ շնգայալերի, ես կանգնում էի, բայց դա երկար չէր տևում, քանի որ դա չի կարող հիացնել: Զարմացնում են չափսերը, հզորությունը: Միգուցե, եթե ես նիհարիկ լինեի, համեստ, մոխրագույն կերպար, ես այդքան հիշվող չէի լինի»: