Մոսկվաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին ամուսնու հետ գտնվում է Սինգապուրում: Իր Instagram-ում նա հաճախ է հանգստից լուսանկարներ հրապարակում:
Այս անգամ Գոհարն իր էջի 1 միլիոնից ավելի բաժանորդներին որոշել է զարմացնել լողազգեստով լուսանկարներով:
«Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս մարդկանց մտքում կարող էր նման գաղափար ծագել՝ շենքի 60-րդ հարկում զբոսաշրջային հանգստավայր կառուցել՝ սրճարաններով, ռեստորաններով, լողավազանով, անգամ՝ այգիով»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է Գոհարը: