Reuters-ը հաղորդում է, որ Moderna Inc ընկերությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi SA ընկերության հետ ԱՄՆ սահմաններից դուրս կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել։
Հիշեցնենք, որ ընկերությունը պատկանում է հայազգի գործարար Նուբար Աֆեյանին: Moderna ընկերությունն ԱՄՆ-ում մարդկանց վրա պատվաստանյութը փորձարկած առաջին ընկերությունն է: