Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2-ով


Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2-ով
Հուլիս 6 18:50 2020

Վրաստանում հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 953, ապաքինվել է ևս 2 մարդ։ Նախօրեին վարակակիրներն ավելացել են 2-ով, գրում է Regnum-ը՝ հղում անելով Stopcov.ge-ի տվյալներին։ Կարանտինում է գտնվում 3 828 քաղաքացի, մահացել է 15 պացիենտ, ստացիոնար բուժում է ստանում 192 հիվանդ։