Նորքի տուն-ինտերնատում մահացել է կորոնավիրուս ունեցող տասը տարեց: Այս մասին Tert.am-ին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:Նա նշեց, թե վարակակիրների ամբողջական թվի մասին հստակ տվյալ այս պահին չկա: Մայիսին արձանագրված առաջին 17 դեպքից հետո գրեթե ամենօրյա պարբերականությամբ թեստավորում է իրականացվել:
Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ տուն-ինտերնատի բոլոր 28 աշխատակիցները, որոնք վարակակիր են եղել, այժմ առողջացել են: Նրանք հոսպիտալացված չեն եղել, քանի որ անհրաժեշտություն չի եղել: «Շուրջ մեկ ամիս է՝ նրանք վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին»,-հավելեց Մարտիրոսյանը:
Նյութն ամբողջութամբ սկզբնաղբյուր կայքում։