Ուզում եմ բոլոր սգակիր և պսակադրություն ունեցող ընտանիքները համագործակցեն պարետատան և ոստիկանության հետ. Փաշինյան


Ուզում եմ բոլոր սգակիր և պսակադրություն ունեցող ընտանիքները համագործակցեն պարետատան և ոստիկանության հետ. Փաշինյան
Հունիս 9 19:18 2020

Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված․ այնուամենայնիվ, շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ունենք և կայունացում ենք ունենալու․ ընթացող ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին շրջանում մենք դեպքեր ենք ունենում, երբ վարակը տարածվում է թաղման, հուղարկավարության, հոգեհանգստի արարողություններում։ Մենք նաև կարևոր ենք համարում, որ ամուսնության արարողությունները չիրականացվեն համաճարակային այս շրջանում՝ պարետատան կանոնների խախտմամբ»,- ասաց վարչապետը՝ կարևորելով հանրային աջակցությունը․ «Ուզում եմ բոլոր սգակիր և պսակադրություն ունեցող ընտանիքները համագործակցեն պարետատան և ոստիկանության աշխատակիցների հետ, որպեսզի ունենանք հակահամաճարակային կանոնների պահպանման մաքսիմալ էֆեկտիվության»,- նշեց Փաշինյանը։