Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով պահպանում է առաջատարի դիրքը տարածաշրջանում: Ըստ Worldometers.info կայքի տվյալների՝ հունիսի 9-ին այդ ցուցանիշն ավելացել է 118-ով՝ կազմելով 4615:
Այսպիսով, 1 մլն բնակչի հաշվով վարակման դեպքերը տարածաշրջանում հետևյալ տեսքն ունեն.
1. Հայաստան - 4615
2. Ռուսաստան - 3325
3. Իրան - 2096
4. Թուրքիա - 2042
5. Ադրբեջան - 808
6. Վրաստան – 205
Բացի այդ, 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (73) Հայաստանը տարածաշրջանում դարձյալ երկրորդն է Իրանից (100) հետո: Այս առումով երրորդը տարածաշրջանում Թուրքիան է (56), այնուհետև հաջորդում են ՌԴ-ն (42), Ադրբեջանը (10), Վրաստանը (3):
Հիշեցնենք, որ ՀՀ-ում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 13․675 է, մահվան դեպքերինը՝ 291: