250.000.000 դոլար. ինչպիսին է ԱՄՆ ամենաթանկ տունը՝ ներսից (լուսանկարներ)


250.000.000 դոլար. ինչպիսին է ԱՄՆ ամենաթանկ տունը՝ ներսից (լուսանկարներ)
Սեպտեմբեր 15 16:03 2019

Միացյալ Նահանգներում երբևէ վաճառքի հանված ամենաթանկ տունը, որը ձեռք բերելու համար հարկավոր է վճարել 250 մլն դոլար, գտնվում է Լոս Անջելեսի՝ հայտնիներով բնակեցված Բել Էյր թաղամասում:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, շքեղ առանձնատան սեփականատեր Բրյուս Մակովսկին անշարժ գույքը հանել է վաճառքի՝ ցանկանալով նոր ռեկորդ սահմանել:

Բրիտանական պարբերականն առաջարկում է վիրտուալ զբոսանք կատարել հսկայական չափեր ունեցող տնով, որում կա 12 ննջասենյակ, 21 լոգարան, 3 խոհանոց, կինոթատրոն, մարզասրահ, մառան ու վայելքների համար մնացած բոլոր հարմարությունները:

Աղբյուրը հավելում է, որ, բացի այդ, առանձնատունն ունի 30 մլն դոլար արժողությամբ մեքենաներով լի ավտոտնակ, արվեստի 130 գործ, ինչպես նաև ուղղաթիռների վերելքի ու վայրէջքի համար նախատեսված առանձին հարթակ:

Հայտնի է, որ նախքան այս ԱՄՆ-ում վաճառքի հանված ամենաթանկ տունը համարվում էր Ֆլորիդայում գտնվող 195 մլն դոլարանոց առանձնատունը: