Ժամանակը կգա՝ որոշում կկայացնենք. Սերժ Սարգսյանը՝ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին (Տեսանյութ)


Ժամանակը կգա՝ որոշում կկայացնենք. Սերժ Սարգսյանը՝ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին (Տեսանյութ)
Սեպտեմբեր 10 20:44 2025

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից լրագրողները հետարքրքվեցին՝  Նիկոլ Փաշինյանը մուրճի նկար է հրապարակել, վրան գրված՝ «պողպատե մանդատ», արդյո՞ք ակնարկ չէ, որ  ընտրություններից առաջ բանտերը կրկին ընդդիմադիրներով կլցվեն։

«Իսկ հիմա լցվա՞ծ չեն։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ այսքան քաղբանտարկյալներ չեն եղել։ Եվ եթե այսպես էլ շարունակվի, այդ թիվը, բնականաբար, ավելանալու է։ Քանի՞ անգամ վախենանք, իհարկե՛, մտավախություն կա, բայց առավոտից իրիկուն վախով ապրելը ո՞րն է»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ եթե իմպիչմենտի միջոցով հնարավոր չլինի հասնել իշխանափոխության, «Հանրապետական» կուսակցությունը 2026 թվականին կմասնակցի՞ ընտրություններին, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

 «Տեսնենք, ժամանակը կգա, որոշումը կկայացնենք»։