Անընդունելի են քաղաքական դաշտի ծայրահեղական դրսևորումները․ Առաքելյան


Անընդունելի են քաղաքական դաշտի ծայրահեղական դրսևորումները․ Առաքելյան
Սեպտեմբեր 10 21:20 2025

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

«Քաղաքական դաշտում առկա ծայրահեղական դրսևորումները ուղղակի անընդունելի են առաջին հերթին հասարակության համար։

Իշխանությունների՝ «երկիրը երբեք այսքան ինքիշխան չի եղել» և որոշ ընդդիմադիրների՝ «երկիրը կորցնում է իր պետականությունը» ձևակերպումները, երկուսն էլ սուտ են, որի մասին շատ լավ գիտի ժողովուրդը։ Եվ ահա, այս ծայրահեղական մոտեցումները հասարակության մեծ մասի մոտ առաջացնում է հիասթափություն ամբողջ քաղաքական դաշտի նկատմամբ։

Վերջին օրերին նման դրսևորում եղավ նաև ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղերի մասով։

Պորտուգալիայից կրած պարտությունը որոշ ընդդիմադիրները որակեցին որպես հայկական ֆուտբոլի կործանում, իսկ ահա երեկվա հաղթանակից հետո իշխանությունն էլ ավետեց հայկական ֆուտբոլի վերածնունդը։

Իրականում, Հայաստանի ունի միջին մակարդակի ֆուտբոլային հավաքական, որը ունենում է և հաջողություններ և ձախողումներ, այնպես ինչպես շատ ոլորտներում։

Հասարակությանն անհրաժեշտ է իրական քաղաքական ուժ, որը մեր պետության, մեր ժողովրդի առկա հնարավորությունների և մարտահրավերների հիման վրա կներկայացնի պետության զարգացման իրական պատկերը՝ առանց ծայրահեղությունների։

«Ապրելու երկիր» կուսակցությունը գնում է այդ ուժի ձևավորման ճանապարհով»։