Իտալական «Բրեշիա» ակումբի հարձակվող Մարիո Բալոտելլին, որ հանդես է եկել «Ինտերում», «Մանչեսթր Սիթիում», «Միլանում», հայերենով դիմել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Միկի, Իտալիայում կայֆ ա, չէ՞»,- ասել է Բալոտելլին Instagram-ում հրապարակված տեսանյութում:
Արդի ժամանակաշրջանի ամենաէպատաժային ֆուտբոլիստներից մեկն ընկերական հարաբերությունների մեջ է հայկական ծագումով իտալացի քիք-բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանի հետ:
See Aficionado
's other Tweets
