«Միասին կարող ենք մեծ հաջողությունների հասնել»․ Մխիթարյան


«Միասին կարող ենք մեծ հաջողությունների հասնել»․ Մխիթարյան
Սեպտեմբեր 3 00:16 2019

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, «Արսենալ»-ից «Ռոմա» տեղափոխվելուց հետո, առաջին մեկնաբանությունն է տվել։

«Սա հիանալի հնարավորություն է ինձ համար՝ կարիերայիս նոր էջ գրելու համար՝ այս մեծագույն ակումբում։

Ես գիտեմ, թե ինչ ակումբ է «Ռոմա»-ն և, վստահ եմ, որ միասին կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- նշել է Մխիթարյանը։