«Ռոմա»-ի պաշտոնական կայքը Մխիթարյանի մասնակցությամբ ֆոտոշարք է հրապարակել


«Ռոմա»-ի պաշտոնական կայքը Մխիթարյանի մասնակցությամբ ֆոտոշարք է հրապարակել
Սեպտեմբեր 2 18:49 2019

 Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի  պաշտոնական կայքը ֆոտոշարք է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆոտոշարքում ներկայացված են Մխիթարյանի ժամանումը Հռոմի օդանավակայան, նաև կադրեր նրա բուժզննումից:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մխիթարյանն «Արսենալ»-ից «Ռոմա» է տեղափոխվելու վարձավճարով՝ մեկ տարի ժամկետով, սակայն վարձակալության ժամկետի ավարտից հետո «Ռոմա»-ն կկարողանա գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը: Նշվում է, որ «Ռոմա»-ում Մխիթարյանը տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա: