«Ժոան Գամպերի գավաթի» խաղարկության «Բարսելոնա»-«Արսենալ» հանդիպման առաջին խաղակեսը ավարտվեց «զինագործների» հաղթանակով:
Հանդիպման 36-րդ րոպեին Մեսութ Օզիլի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Խաղակեսի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը, սակայն մրցավարը արձանագրեց խաղից դուրս իրավիճակ:
Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել՝ անցնելով հղումով: