Մխիթարյանն ընկերական խաղում չի իրացրել 11-մետրանոց հարվածը


Մխիթարյանն ընկերական խաղում չի իրացրել 11-մետրանոց հարվածը
Օգոստոս 1 10:50 2019

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Արսենալ»-ի հերթական ընկերական խաղին:

Ֆրանսիայում կայացած ընկերական խաղում «Արսենալ»-ն ուժերը չափեց «Անժե»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

63-րդ րոպեին փոխարինման մտած Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը: