Մխիթարյանն «Արսենալ»-ի հետ մեկնել է Ֆրանսիա


Մխիթարյանն «Արսենալ»-ի հետ մեկնել է Ֆրանսիա
Հուլիս 31 17:00 2019

Լոնդոնի «Արսենալ»-ը ընկերական խաղ անցկացնելու նպատակով մեկնել է Ֆրանսիա:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործները» ընկերական խաղում ուժերը կչափեն «Անժե»-ի հետ: Այդ խաղի համար թիմի հետ Ֆրանսիա են մեկնել 20 ֆուտբոլիստներ` այդ թվում նաև Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին:

 

Անգլիայի առաջնության` Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում` օգոստոսի 11-ին, «Արսենալ»-ն արտագնա խաղում կմրցի «Նյուքասլ»-ի հետ: