Եվրո-2019-ը բարձր մակարդակով ենք անցկացրել. Արմեն Մելիքբեկյան


Եվրո-2019-ը բարձր մակարդակով ենք անցկացրել. Արմեն Մելիքբեկյան
Հուլիս 28 12:30 2019

 Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը կազմակերպելուց հետո Հայաստանը պատրաստ է ընդունելու այլ մրցաշարեր ևս:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեց ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Ընդհանուր առմամբ դրական արձակագներ ստացանք, իսկ մյուս տպավորությունները դեռ կստանանք հետագայում: Եվրո-2019-ը բավականին բարձր մակարդակով ենք անցկացրել: Հիմա կփորձենք ավելի բարձրա տարիքային խմբերի մրցաշաեր կազմակերպել»,-ասաց նա:

 

Երևանում կայացած Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակչում Իսպանիան Տարոսի դուբլի շնորհիվ հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիային և դարձավ չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով ռեկորդային 8-րդ անգամ: