Երևանյան Եվրո-2019-ի չեմպիոնը Իսպանիան է


Երևանյան Եվրո-2019-ի չեմպիոնը Իսպանիան է
Հուլիս 27 22:39 2019

Երևանում ընթացող Եվրո-2019-ի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին գործող չեմպիոն Պորտուգալիայի և Իսպանիայի ընտրանիները (0:2):

Հենց մեկնարկից Իսպանիայի հավաքականն ակնհայտ առավելություն ուներ: Նրանք հիմնականում տիրում էին գնդակին, իսկ Պորտուգալիան ուզում էր օգտվել հակագրոհներից:  Իսպանիան, խաղի 34-րդ րոպեին, Տորեսի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Երկրորդ կեսում Իսպանիան ևս ակտիվ էր և օգտագործեց իր հնարավորությունը 51-րդ րոպեին: Դուբլի հեղինակ դարձավ նույն Տորեսը: Ի վերջո Իսպանիան պահպանեց իր երկու գնդակի առավելությունը և դարձավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության չեմպիոն:

Հանդիպմանը մարզադաշտում հետևում էին 7156 հանդիսական:

Իսպանիայի հավաքականը մինչև 19 տարեկանների առաջնությունում մինչ այս հաղթել էր ռեկորդային 7 անգամ: Սա իսպանացիների 8-րդ հաղթանակն է: