Սերգեյ Մովսեսյանը չեխական մրցաշարի 6 առաջատարներից մեկն է


Սերգեյ Մովսեսյանը չեխական մրցաշարի 6 առաջատարներից մեկն է
Հուլիս 27 13:12 2019

 Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը չեխական մրցաշարի առաջատարներից է:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի հանրահայտ Պարդուբիցե Օփեն միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան մրցակցի հետ: Այս տուրից  հետո էլ հայ գրոսմայստերը 6 առաջատարներից է, ովքեր վաստակել են 6«5-ական միավոր:

 

Պարդուբիցե Օփեն միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 37 երկների 323 շախմատիստ: Մասնակիցների թվում են 29 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 323 մասնակիցներից 207 կրում են միջազգային կոչումներ: