Armsport-ը գրում է.
Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ Վիկտոր Ֆերեյրան Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ՝ Իսպանիայի հետ հանդիպումից առաջ վճռական է տրամադրված:
Այսօր լրագրողների հետ ճեպացրույցի ժամանակ Ֆերեյրան ասաց, որ իրեն ու թիմակիցներին հաղթանակից բացի ոչինչ չի հետաքրքրում.
«Սպասում ենք հաղթական հանդիպման:
Չեմպիոնության համար պայքարելու են երկու շատ տաղանդավոր թիմեր: Մեզ միայն հաղթանակն է հետաքրքրում: Ամեն ինչ անելու ենք նման արդյունքի հասնելու համար»:
Վիկտոր Ֆերեյրան նշեց, որ Պորտուգալիայի Մ19 հավաքականի լավ արդյունքները պայմանավորված են թիմային մթնոլորտով.
«Հավաքականում հիանալի մթնոլորտ է: Մեզ համար հավաքականը, ասես, երկրորդ ընտանիք լինի: Մեր հաղթաթուղթը հենց թիմում տիրող մթնոլորտն է»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: