Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակում «պայթուցիկ» կա: «Պայթուցիկ»-ն իրականում, էլեկտրական ժամացույց է, որն առաջին հայացքից ներս մտնողների մոտ խուճապ է առաջացնում:
ArmDay.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ ժամացույցը շատ երկար տարիներ է գտնվում իրենց գրասենյակում, և միայն առաջին անգամ գրասենյակ մտնողների մոտ է խուճապ կամ հետաքրքրություն առաջացնում: