Մխիթարյանի հանդիպումը 11-ամյա տղայի հետ (տեսանյութ)


Մխիթարյանի հանդիպումը 11-ամյա տղայի հետ (տեսանյութ)
Հունիս 17 21:13 2019

Հայաստանի հավաքականի և «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է 11-ամյա Էդուարդին:

Դեռ մեկ տարի առաջ էդուրադը «Միկա» ֆուտբոլային ակումբում դարպասապահ է եղել, սակայն մեկ տարի առաջ հայտնաբերված քաղցկեղի պատճառով առժամանակ դադար է տվել ֆուտբոլային կյանքին:

«Շատ հաճելի էր այցելել քեզ, սիրելի Էդուարդ: Մյուս հանդիպումը լինելու է խաղադաշտում: Վերականգնիր մարզավիճակդ ու դարձիր անկասելի»,- Ֆեյսբուքում գրել է Հենրիխ Մխիթարյանը և տեսանյութ հրապարակել: