Այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում, ՍԴ-ն էլ հստակ որոշել է՝ Անկախության հռչակագրի դրույթները Սահմանադրության կիրառությանը չեն խանգարում. Դադունց


Այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում, ՍԴ-ն էլ հստակ որոշել է՝ Անկախության հռչակագրի դրույթները Սահմանադրության կիրառությանը չեն խանգարում. Դադունց
Ապրիլ 10 13:04 2025

Այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում, և քանի որ Սահամանադրությունն իրավաքաղաքական փաստաթուղթ է, իրավական առումով էլ Սահամանադրական դատարանը առնվազն գործող Սահամնադրության մասով այդ հարցին պատասխանել է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Սահմաանդրության նախաբանը փոխվելու է:

«Եթե իրավական տեսանկյունից ենք նայում, Սահամանադրական դատարանն իր վերջին որոշմամբ այս հարցին պատասխան տվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եղել է մեկնաբանություն՝ Անկախության հռչակագրի դրույթները որևէ կերպ չեն խանգարում Սահամանդրության մեկնաբանությանն ու կիրառությանը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե նոր Սահմանադրությունը պետք է ունենա տարածաշրջանային նշանակություն, Դադունցն ասաց. «Ճիշտ չեմ համարում մեկնաբանել վարչապետի խոսքերը, բայց կարծում եմ՝ խոսքը նրա մասին էր, որ մենք պետք է ունենանք Սահամանդրություն, որը կասկածի տակ չի դրվում հանրության կողմից լեգիտիմության առումով ու քանի որ Սահմանդրությունը յուրաքանչյուր պետության, պետականության հիմքն է հանդիսանում, սա նաև բերում է  իր տարածաշրջանային հետևանքներին»: