Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա


Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա
Մայիս 18 16:53 2025

Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխի օդանավակայանում ցուցատախտակն ընկել է մեկնման վայրում գտնվող ուղևորների վրա, ինչի հետևանքով մահացել է Ղազախստանի քաղաքացին և վիրավորվել նրա երկու հայրենակիցները, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։

 
 

ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ իրենք արդեն կապ են հաստատել մահացածի հարազատների հետ, հյուպատոսն օգնում է նրանց բոլոր հարցերում։ Երկու տուժած կանայք ստացել են անհրաժեշտ բուժօգնություն. նրանց առողջությանը վտանգ չի սպառնում.

«Եգիպտական ​​կողմն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Ղազախստանի քաղաքացու ողբերգական մահվան կապակցությամբ: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարն իր անձնական հսկողության տակ է վերցրել այս միջադեպը և անմիջապես դեպքի վայր է ուղարկել հանձնաժողով»,- նշել է Սմադիարովը։

 
 

Նրա խոսքով՝ դեպքի վայրում այս պահին կատարվում են քննչական գործողություններ։ Ղազախստանի դեսպանատունը հատուկ հսկողության տակ է վերցրել այս միջադեպը, եզրափակել է Սմեդյարովը։