ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Վրաստանում մեքենայի պետհամարանիշ է նվեր ստացել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ կցելով համապատասխան լուսանկարը:
«Օսիպյանն էլ պետհամարանիշ ունեցավ Վրաստանում...»,-գրել է Խառատյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ից 19-ը պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը:
Երեկ Վրաստանի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունեց նախարար Գեորգի Գախարիան:
Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդեց Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված նիստը: