Հոկտեմբերի 21-ին մայրաքաղաք Երևանը նշում է հիմնադրման 2800 ամյակը:
ՀՀ ներկայիս մայրաքաղաքը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում՝ 782 թվականին Էրեբունի անվամբ:
Մայրաքաղի ամեն անկյունը գունավոր է ու տոնական տրամադրությամբ: Վաղ առավոտից տեղի են ունենում տարբեր միջոցառումներ,հանդիսություններ:
Երևանի փողոցները բազմամարդ են, տոնական տրամադրություն է, ո՛չ միայն երևանցիների, այլև այլազգի մեր հյուրերի մոտ, ովքեր անկաշկանդ, պար են բռնում հայկական հնչյունների ներքո:
ArmDay.am-ը տոնական լուսանկարները ներկայացնում է ստորև: