«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ համաժողով անցկացրեց «Փարավոն» համալիրում: «Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանսին մասնակցում են տարբեր աշխարհամասերից ժամանած 30-ից ավելի քաղաքապետներ:
Երեւանի ավագանու ԲՀԿ թեկնածուների հետ հանդիպմանը մասնակցելու էին եկել աշխարհի տարբեր քաղաքներից, մոտավորապես 41 քաղաքապետ.
«իմանալով, որ մասնակցում ենք Երևանի քաղաքապետի ընտրություններին, ցանկություն կա մեր կողքը լինել, ծանոթանալ մեր ծրագրերին: Իրենք իրենց փորձով, աջակցությամբ, իրենց ծրագրով ու հնարավորությամբ ուզում են օգտակար լինել մեզ»: