Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տոնեցին:
Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը առավելության հասավ վրացի բռնցքամարտիկի նկատմամբ:
64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը հաղթեց Իրանի, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Մավրիտանիայի ներկայացուցչին:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները դուրս եկան քառորդ եզրափակիչ և հաջորդ մենամարտում հաղթելու դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: