Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համար


Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համար
Ապրիլ 21 23:51 2025

Վերջին տարիներին Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համար։

Եթե 2018 թվականին ԶՊՄԿ-ն ունեցել էր ընդամենը 126 այցելու, ապա 2024 թվականին այդ թիվը հասել է 2558-ի։ 2018-2023 թվականներին(5 տարվա ընթացքում) Ընկերությունն ընդունել է 1182 հյուրի, մինչդեռ միայն 2024 թվականին՝ ավելի քան կրկնակի՝ 2558։ 2025 թվականի առաջին երեք ամիսներին 211 հյուր ենք ունեցել, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ 91։ Սա նշանակում է ավելի քան երկու անգամ աճ։

Այս տվյալները վկայում են այն մասին, որ ԶՊՄԿ-ն շարունակում է իր դռները բաց պահել ուսանողների, դպրոցականների, ինչպես նաև մասնագիտական խմբերի առաջ՝ խրախուսելով կրթական փոխանակումը, մասնագիտական կողմնորոշումը և փորձի փոխանցումը։

Այցելությունների ընթացքում հյուրերը հնարավորություն են ստանում ծանոթանալու կոմբինատի գործունեության հիմնական ուղղություններին, տեխնոլոգիական գործընթացներին, բնապահպանական քաղաքականությանը և աշխատակիցների առօրյային։

Մենք համոզված ենք, որ նման նախաձեռնությունները նպաստում են թափանցիկության բարձրացմանը, կրթության և արդյունաբերության միջև կապի ամրապնդմանը և նոր սերնդի մասնագետների մոտիվացմանը։

Շարունակում ենք ողջունել նման նախաձեռնությունները և պատրաստ ենք առավել ակտիվ համագործակցության։