Էդգար Բաբայանը կշարունակի ելույթները «Ուրարտու» ակումբում, թիմը նաև 2 նոր բասկետբոլիստ ունի


Էդգար Բաբայանը կշարունակի ելույթները «Ուրարտու» ակումբում, թիմը նաև 2 նոր բասկետբոլիստ ունի
Օգոստոս 23 17:50 2018

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը ևս մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը նախորդ մրցաշրջանում թիմի լավագույն խաղացող, պաշտպան Էդգար Բաբայանի հետ:

 

Այս մասին հայտնում ակումբի մամուլի քարտուղարությունը:

 

Հաղորդվում է նաև, որ «Ուրարտու»ակումբում իրենց կարիերան կշարունակեն հարձակվող Գեորգի Պոդկոլզինը, ով անցյալ տարի հանդես էր գալիս «Արցախ» ակումբում և Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Ալեքսեյ Չիժենոկը:

 

Նշենք` «Ուրարտուն« նախապատրաստվում է բասկետբոլի Ա լիգայի մեկնարկին: