«Սինքֆիլդի գավաթ». Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ


«Սինքֆիլդի գավաթ». Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ
Օգոստոս 23 00:54 2018

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթանում է Grand Chess Tour-ի 4-րդ փուլը՝ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը:


Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

 

Պարտիան ավարտվեց 36-րդ քայլում:  Տուրի մյուս 4 պարտիաները դեռ շարունակվում են:

 

Վաղը` օգոստոսի 23-ին մրցաշարում հանգստյան օր է: Օգոստոսի 24-ին կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: