«Լոռին» Երևանում հաղթել է «Բանանցին» և գլխավորել մրցաշարային աղյուսակը


«Լոռին» Երևանում հաղթել է «Բանանցին» և գլխավորել մրցաշարային աղյուսակը
Օգոստոս 22 20:59 2018

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրում Վանաձորի «Լոռին» Երևանում հյուրընկալվել է «Բանանցի» կողմից և 3:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:

Հետաքրքրական է, որ բոլոր գոլերը խփվել են երկրորդ կեսում:

«Լոռիի» կազմում խաղի 63-րդ րոպեին հաշիվը բացել է Ջոնել Դեսիրեն, ով իր երրորդ գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում, իսկ 5 րոպե անց ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Իսահ Ալիյուն, ով կրկնապատկել է Վանաձորի թիմի առավելությունը:

74-րդ րոպեին «Բանանցի» կազմում հաշիվը կրճատել է Միխայիլ Սոլովյովը, սակայն ավելի անել երևանյան թիմի ֆուտբոլիստներին չի հաջողվել:

Ավելին, հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ նշանակված 11-մետրանոցը դիպուկ է իրացրել Իվո Ուգոչուկվուն` ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը: Դեսիրեն ընթացիկ մրցաշրջանում խփել է իր չորրորդ գնդակը:

 
 

Այս հաղթանակի շնորհիվ «Լոռին» իր միավորների թիվը հասցրել է 7-ի և միանձնյա գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը: «Բանանցը» շարունակում է 1 միավորով գտնվել նախավերջին տեղում: