«Փյունիկը» Գյումրիում կամային հաղթանակ է տարել «Շիրակի» նկատմամբ


«Փյունիկը» Գյումրիում կամային հաղթանակ է տարել «Շիրակի» նկատմամբ
Օգոստոս 22 19:18 2018

Երևանի «Փյունիկը» ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրում Գյումրիում հյուրընկալվել է «Շիրակի» կողմից և 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել:

 

Հանդիպման հաշիվը խաղի արդեն երկրորդ րոպեին բացել են «Շիրակի» ֆուտբոլիստները. ամերիկացի հարձակվող Էդեր Արեոլան է աչքի ընկել տուգանայինի մատույցներից կատարած դիպուկ հարվածով և առաջ մղել գյումրեցիներին:

 

Իսկ երկրորդ կեսի առաջին րոպեին գեղեցիկ գոլով աչքի է ընկել արդեն «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը, ով փոխարինման մտնելուց անմիջապես հետո գրավել է «Շիրակի» դարպասն ու հավասարեցրել հաշիվը:

 

Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպվել է խաղի 64-րդ րոպեին, երբ Մոհամեդ Կոնատեն գրավել է մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել Անդրեյ Տալալաևի թիմին: