«Երևանի 2800 ամյակը կլինի քաղաքապետով․ Կամո Արեյան (Տեսանյութ)


«Երևանի 2800 ամյակը կլինի քաղաքապետով․ Կամո Արեյան (Տեսանյութ)
Օգոստոս 22 11:03 2018

Հայ-չինական դպրոցի բացման արարողությանը մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կամո Արեյանն անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններին․ «Ընտրությունները դեռ արջևում են, իմ տեսլականն իմ գաղտնիքն է, պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել։ Երևանի 2800 ամյակը կլինի քաղաքապետով»․- Նշեց Կամո Արեյանը։

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը  նաև անդրադարձավ մայրաքաղաքի աղբահանման խնդրին․ «Խնդիրը «Սանիթեքի» ներքին խնդիրն է, նա՝ որպես օպերատոր, պարտավոր է կատարել իր պարտականությունները, և մենք մինչև վերջ պահանջելու ենք, որ կատարի դրանք»․-ասաց նա և նշեց, որ ընկերությունն ընդունել է իր մեղքը։

Մանրամասները՝ տեսանյութում․