Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն օգոստոսի 17-ին անցկացրել է հերթական նիստը՝ քննարկելով եւ հաստատելով ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը:
ՀՖՖ արտահերթ ժողովը անցկացվելու է սեպտեմբերի 22-ին, սկիզբը՝ ժամը 12:00-ին: Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի եւ գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները:
Սպասվում է, որ ՀՖՖ նախագահի միակ թեկնածուն կլինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: