Հիշեցնենք, որ որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են առաջին համարով հանդես եկող թեկնածուների անուններն ու մասնակցության ձևաչափերը։ Մասնավորապես՝ «ԲՀԿ»-ի ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը, «ՀՀՇ»-ինը՝ Արարատ Զուրաբյանը, «ՔՊ»-ն առաջին համարով առաջադրել է Հայկ Մարությանի թեկնածությունը, իսկ «Գալա» կուսակցության ցուցակը կգլխավորի Անահիտ Թարխանյանը։
Դեռևս հանրությանը հայտնի չէ, թե ինչ ձևաչափով հանդես կգան ԵԼՔ դաշինքի մաս կազմող կուսակցությունները։ Այս թեմայով Armday.am-ը զրուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, «Քաղացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության նախկին անդամ՝ Զարուհի Բաթոյանի հետ, ով հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն իր ցուցակները պատրաստել է։
Մանրամասները՝ տեսանյութում․