Թայվանում 93-ամյա կինը թռչել է պարապլանով


Թայվանում 93-ամյա կինը թռչել է պարապլանով
Օգոստոս 12 10:21 2018

Թայվանի 93-ամյա բնակչուհի Չին Վու Յուի-լինը դարձել է երկրում՝ պարապլանով թռչած ամենատարեց մարդը՝ ապացուցելով, որ տարիքը սոսկ թիվ է:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, կինը գտնվել է Երկրի մակերևույթից 1.000 մ բարձրության վրա ու շատ ոգևորված է եղել թռիչքի ընթացքում:

«Ես ընդհանրապես վախեցած չէի: Իրականում սա պարապլանով թռչելուս երկրորդ դեպքն էր: Մտադիր եմ ի վիճակի լինելու դեպքում 100 տարեկանում կրկնել թռիչքս»,-ասել է կինը:

Հետաքրքրական է, որ թռիչքի կազմակերպիչները խոստացել են 100 տարեկանում անվճար թռիչք կազմակերպել տատիկի համար: