Հրապարակվել է Հայկ Մարությանի մասնակցությամբ ռուսական նոր ֆիլմի թրեյլերը


Հրապարակվել է Հայկ Մարությանի մասնակցությամբ ռուսական նոր ֆիլմի թրեյլերը
Օգոստոս 10 19:38 2018

Պրոդյուսեր Արմեն Անանիկյանի Fresh film կինոընկերությունը հրապարակել է ռուսական արտադրության նոր հումորային ֆիլմի թրեյլերը, որում նկարահանվել է նաև Հայկ Մարությանը:

Հարսանեկան թեմայով հումորային ֆիլմը կոչվում է «Երջանկություն, առողջություն»: Այն հարսանիքի նախապատրաստվող թաթար, հայ և ռուս սիրահար զույգերի արկածների մասին է: