Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, րոպեներ առաջ 11:6 հաշվով հաղթելով ուկրաինացի Անդրիի Ջելեպին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Նշենք, որ Արսենը նախ 12։2 հաշվով հաղթել է ռումինացի մրցակցին, այնուհետև քառորդ եզրափակչում 11։0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Ռզազադեին։ Կիսաեզրափակչում Հարությունյանը 10։0 հաշվով հաղթել հունգարացի մրցակցին՝ դուրս գալով եզրափակիչ։
