Հելսինկի-Վանտա օդանավակայանում այրվել է թռիչքի պատրաստվող օդանավը


Հելսինկի-Վանտա օդանավակայանում այրվել է թռիչքի պատրաստվող  օդանավը
Մարտ 27 16:07 2024
Ֆինլանդիայի մայրաքաղաքի Հելսինկի-Վանտա օդանավակայանում այրվել է թռիչքի պատրաստվող «Չեխական ավիաուղիների» օդանավը, հայտնում է Iltalehti-ը:
 
Դեպքի վայրում են հրշեջ 14 բրիգադ և փրկարարներ: Բռնկումը նկատել են, երբ օդանավն արդեն շարժման մեջ էր, սակայն դեռ օդ չէր բարձրացել: Հրդեհի այլ մանրամասների մասին առայժմ չի հրապարակվում:
 
Օդանավում եղած մի կին պարբերականին հայտնել է, որ ուղևորներին օդանավից տարհանել են: Պարբերականի տեղեկություններով՝ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: