«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված վիճակ է. բուժանձնակազմը գործադուլ է սկսում (ուղիղ)


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված վիճակ է. բուժանձնակազմը գործադուլ է սկսում (ուղիղ)
Հուլիս 27 19:22 2018

Այս պահին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցները բողոքի զանգվածային ակցիա են իրականացնում. նրանք ապօրինի են համարում տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու նախարարի որոշումը: Հիվանդանոցի բուժանձնակազմը փակել է հիվանդանոցի մուտքերն ու հիվանդանոց տանող ճանապարհը:

Նրանք վանկարկում են «գործադուլ», «Մինասյան»: Ցուցարարների ձեռքին կան պաստառներ. «Մենք բոլորս Մինասյան ենք»: Բուժանձնակազմը հրաժարվում է նախարարության աշխատակիցներին հանձնել հիվանդանոցի կնիքը՝ պահանջելով չեղարկել Մինասյանի ազատման հրամանը: