ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ դեռ քննարկումները շարունակվում են կապված Երևանի ավագանու ցուցակը գլխավորելու հետ:
Նա ասաց, որ իրենից բացի, ևս հինգ հոգու անուն է քննարկվում: «Եթե ես դեմ լինեի, ես կհայտարարեի, որ դեմ եմ, դեմ չեմ, եթե այդպիսի որոշում կայացվի, կքննարկենք, թե ինչպես ենք քարոզարշավը անցկացնում, ինչպես ենք կառավարումը կազմակերպում և վստահեցնում եմ անմենալավ ձևով կկազմակերպենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքով ներկայանալու հարցին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ առումով ևս դեռ որոշում չկա և կկայացվի մեկ շաբաթվա ընթացքում:
Մանրամասն՝ տեսանյութում: