Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունում Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը կպաշտպանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը:
«Գանձասար-Կապանի» հայտարարությունը.
««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ուրախությամբ է ընդունել այն լուրը, որ Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Վստահ ենք, որ նրա ընտրվելը միայն ու միայն կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանն ու առաջընթացին»,- ասվում է հայտարարությունում։