Դերասան Ջորջ Քլունին նախօրեին նկարահանման հարթակի ճանապարհին վթարի է ենթարկվել իր սկուտերով։
Ճանապարհին նա բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի:
Դերասանին հիվանդանոց էին տեսափոխել ձեռքերի, ոտքերի ու ազդրի թեթև վնասվածքներով։ Դերասանին հիվանդանոցից տուն է տարել կինը՝ Ամալ Քլունին։ Իսկ համացանցում հրապարակվել է բուն վթարի տեսագրությունը։