Աշխարհում ռասիզմը գոյություն է ունեցել դեռ հարյուրամայակներ առաջ։ Օրինակ՝ մի քանի դար առաջ ԱՄՆ-ում սևամորթները համարվում էին երկրորդ դասի մարդիկ, իսկ սպիտակամորթները՝ առաջնակարգ, ովքեր ունեին շատ ավելի մեծ ծավալի իրավունքներ։ Անգամ կատակով ասում էին՝ սպիտակամորթներն ունեն իրավունքներ, իսկ սևամորթները՝ պարտականություններ։
Բայց իհարկե միաժամանակ պետք է հաշվի առնել այն, որ ռասիզմը կարող է դրսևորվել ոչ միայն սևամորթների, այլ նաև սպիտակամորթների կամ տարբեր ռասաների ներկայացուցիչների նկատմամբ։
Ներկայիս քաղաքակիրթ աշխարհում մարդկանց մեծամասնությունը պայքարում է ռասիզմի՝ այդ արատավոր երևույթի դեմ, որի պատճառով աշխարհում պարբերաբար բազմաթիվ մարդիկ են զոհ գնում։ Եթե նախկինում ունեինք ռասիստական մտքեր, ապա այս լուսանկարները տեսնելուց հետո դրանք հաստատ կվերանան։ Առաջարկում ենք ուղղակի դիտել դրանք՝ առանց մեկնաբանությունների։