Ֆուտբոլի աշխարհի առաջնության այսօրվա հանդիպումները


Ֆուտբոլի աշխարհի առաջնության այսօրվա հանդիպումները
Հունիս 27 11:10 2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները տեղի կունենան E և F խմբերում։

Գերմանիան կհանդիպի Հարավային Կորեային։ Գերմանացիներն այս խաղում ֆավորիտ են համարվում։

Խմբի մյուս խաղում 1/8 եզրափակիչում իր տեղն ապահոված Մեքսիկան կմրցի Շվեդիայի հետ։ 

E խմբում իրադրությունն ավելի լարված է․ Բրազիլիան, Շվեյցարիան և Սերբիան պայքարում են 2 ուղեգրի համար։

Բրազիլիան, որն ունի 4 միավոր, խաղալու է Սերբիայի հետ։ Ֆավորիտները բրազիլացիներն են։

Խմբի մյուս խաղում Շվեյցարիան կխաղա Կոստա Ռիկայի հետ։Խաղի ֆավորիտները շվեյցարացիներն են։