Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում այսօր տեղի կունենան հետեւյալ խաղերը։
C խմբում կմրցեն Դանիան եւ Ֆրանսիան։ Խաղի ֆավորիտ է Ֆրանսիայի հավաքականը։ Եւ նույն խմբում կհանդիպեն Ավստրալիան եւ Պերուն։
D խմբում կմրցեն Իսլանդիան եւ Խորվաթիան ու Նիգերիան եւ Արգենտինան։ Իսլանդիայի հետ խաղում խորվաթները ֆավորիտ են համարվում։ Արգենտինայի հավաքականը երկու խաղերի արդյունքներով ունի ընդամենը 1 միավոր եւ սա նրանց վերջին հնարավորությունն է։