Ֆուտբոլային մեկնաբանը մահացել է Աշխարհի առաջնության Եգիպտոս-Սաուդյան Արաբիա հանդիպման ժամանակ


Ֆուտբոլային մեկնաբանը մահացել է Աշխարհի առաջնության Եգիպտոս-Սաուդյան Արաբիա հանդիպման ժամանակ
Հունիս 26 11:10 2018

Եգիպտոսցի ֆուտբոլային մեկնաբան Աբդրահիմ Մուհամեդ Նեգման մահացել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի Սաուդյան Արաբիա – Եգիպտոս հանդիպման ժամանակ:

Նեգման եղել է հանդիպման մեկնաբանը Եգիպտոսի Ազգային հեռուստաընկերությամբ, հայտնում է РИА Новости-ն։

Նա վատացել է խաղի 95-րդ րոպեին, երբ Սաուդյան Արաբիան հաղթական գնդակ խփեց՝ զրկելով Եգիպտոսին որեւէ միավոր վաստակելու հնարավորությունից։ Մեկնաբանին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նա մահացել է սրտի կանգից, Նեգման 71 տարեկան էր։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը բացեց հաշիվը, սակայն Սաուդյան Արաբիան կարողացավ կամային հաղթանակ տանել 2:1 հաշվով: Երկու թիմերն էլ ավարտեցին պայքարը աշխարհի առաջնությունում: