Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու տեղադրած լուսանկարներն արված են Կասկադում:
Իր միկրոբլոգում արված հրապարակմանը կից հաղորդավարուհին անգլերեն լեզվով մեկնաբանություն է արել Երեւանի մասին: Նա գրել է. «Ողջույն!! Հայաստանը մեծ սրտով փոքրիկ երկիր է!!! Բարի գալուստ!!!) Հ.Գ. Գեղեցիկ է) այնպես չէ՞»: