Արամեի և Աննայի դուստրը`Աննա-Մարիան, երեկ դարձել է 1 տարեկան։ Փոքրիկն անասելի փոխել է ծնողների կայնքը, երջանկություն ու մեծ սեր բերելով ընտանիք: Դստեր 1–ամյակի օրը, ծնողները նաև մկրտել փոքրիկին: Արամեն ու Աննան կարևորելով մկրտության խորհուրդը, որոշել են այն նշել միայն ամենամտերիմների հետ: Փոքրիկի քավորի դերը ստանձնել է իրենց ընտանիքի ամենամտերիմ ընկերը: Եկեղեցական արարողությունից հետո նրանք խնջույքը շարունակել են ռեստորանային համալիրներից մեկում։ Ինստագրամում հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ Աննան մանրակրկիտ պատրաստվել է, ջանք չի խնայել գեղեցիկ զարդարանքով խնջույք կազմակերպելու համար։ Արամեն, Աննան և փոքրիկն արարողությանը ներկայացել են խորհրդանշական սպիտակ հագուստով։ Առանձնահատուկ ու շատ հետաքրքիր է նաև տորթի ընտրությունը: Այն հրեշտակի թևերով է ու պտտվող՝ տպավորություն ստեղծելով, որ թռչում է։ Ավելի ուշ երջանիկ մայրիկը շնորհավորելով դստերը գրել է.«Իմ զարդ, իմ Աննա-Մարիա, շնորհավոր իմ աղջիկ, եղիր առողջ ու միշտ ժպտա»:
Աղբյուր՝ BlogNews.am